Գյուղապետը նաև հայտնեց, որ Գագիկ Բալայանը և Արմո Աբգարյանը կամավորականներ էին, ծառայության նոր էին անցել։
«Դեպքի ժամանակ Աբգարյան Արմոյի տղան իր հետ է եղել դիրքերում։ Մի կրակոց է եղել, հետո ԱԹՍ-ով խփել են, դա արդեն հաստատված տեղեկություն է, որ ԱԹՍ-ի հարվածից են զոհվել»,- պատմեց Աղաբեկյանը։
Նրա փոխանցմամբ զոհվածներն ամուսնացած էին, երկուսն էլ բացմազավական ընտանիքներ ունեին։
«Արմոյի երեխաները 2-ը չափահաս են, 2-ը անչափահաս, Գագիկի երեխաները բոլորն էլ անչափահաս են։ Գագիկը զոհվածի տղա էր, 90-ականներին հայրը զոհվել էր։ Ուրբաթ օրն էր դիրք բարձրացել։ Գագիկը շատ լավ տղա էր, տանջվող, չարչարվող տղա էր»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: