7 Հոկտեմբերի, 2023

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին շնորհավորել է Պաղեստինի ժողովրդին և դիմադրության բոլոր խմբերին ու հոսանքներին «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության կապակցությամբ։ Հայտնում է ISNA-ն․

«Այսօրվա գործողությունը նոր էջ է բացել օկուպացված տարածքներում օկուպանտների դեմ դիմադրության և զինված գործողությունների ոլորտում», — ասել է Քանանին։

«Այս գործողությունը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան փխրուն են սիոնիստները լուրջ օպերատիվ գործողությունների շրջանակներում, եւ նրանք դիմադրության համար անհրաժեշտ ոգի չունեն», — ընդգծել է Քանաանին:

Լրահոս