Անցնող շաբաթվա ընթացքում պլանավորածից 58 հազարից ավելի ուղևոր ենք փոխադրել, իսկ դա նշանակում է, որ մետրոպոլիտենը ծանրաբեռնված է աշխատում. քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանից հետաքրքրվել է, թե արդյոք ունե՞ն կանգնած վագոններ։
«Ունենք, սպասում ենք անվազույգերը լինեն, որպեսզի գիծ դուրս գան», – ասել է տնօրենը։ Նա նշել է, որ թե կառավարությունից հաստատել են 620 միլիոն դրամ ֆինանսավորումը։
«Բայց էսքանով չպետք է սահմանափակվենք, որովհետև էլի հրատապ ծախսեր ունենք։ Այս 620 մլն-ով մենք 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում։ մոտ 4 ամսից 3 չաշխատող վագոն կսկսի աշխատել», – ասել է Սեդրակյանը հավելելով, թե 10 հատ չաշխատող վագոն կա։
10