Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան։ Նեթանյահուին մեղադրում են Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Գրում է Риа Новости-ն.
«21-րդ դարի Հիտլերը Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար», — X սոցցանցում գրել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբան Մեթին Քյուլյունքը:
9