Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անհասկանալի պատճառներով հինգշաբթիից ուրբաթ գիշերն անցկացրել է ոչ թե իր նստավայրում, այլ հյուրանոցում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը վկայակոչելով կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Հիրոսի Մորիային։
«Որպես ժամանակավոր միջոց վարչապետին խնդրել ենք գիշերել հյուրանոցում, նոյեմբերի 24-ին 24 ժամվա ընթացքում, նա կվերադառնա նստավայր»,- ասել է Մորիան։
Հինգշաբթի երեկոյան Քիշիդան իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել լրացուցիչ բյուջեի նախագծի շուրջ, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։ Կառավարության ղեկավարն այնուհետև մասնակցել է կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը: Նա նստավայր է վերադարձել ժամը 20։00-ի սահմաններում, սակայն մեկ ժամ անց հեռացել է և գիշերել մոտակա հյուրանոցում։ Նրա շրջապատը բացատրել է, որ պատճառը սարքավորումների անսարքությունն է, սակայն հրաժարվել են մանրամասնել։
«Անվտանգության նկատառումներից ելնելով մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»,- հավելել է Մորիան: