Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տեւական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը․ այն կգործի նաեւ հաջորդ ընտրության ժամանակ, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից։ Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել այդ դրույթից հրաժարվելու առաջարկին: Որոշել են, որ դրան կանդրադառնան 2026թ. ընտրություններից հետո` Սահմանադրությունը փոխելու ժամանակ:
Հիշեցնենք․ ըստ 2015 թ․ Սահմանադրության եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա հաղթողը ստանում է բոնուսներ, որ մեծամասնություն կազմի: Այս դրույթը հնարավոր էր փոխել առանց հանրաքվեի ԱԺ-ի միջոցով։ Դրույթը հանելուն կողմ են քվեարկել Դանիել Իոաննիսյանը, Սաքունցը, Էդմոն Մարուքյանն ու Տիգրան Եգորյանը: ՔՊ, «Հանրապետություն» կուսակցությունների, ԲԴԽ ներկայացուցիչները դեմ են եղել, իսկ նիստին օնլայն մասնակցող ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձեռնպահ է քվեարկել։ Հայաստանի արեւմտամետները վստահ են, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարի 50 տոկոսի շեմը եւ կմնա իրենց հետ դաշինք կազմելու հույսին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։