Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը մոտ է հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխվելուն։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Կողմերը համաձայնեցնում են մանրամասները, սա կլինի լիարժեք տրանսֆեր», — ավելացրել է Championat-ի աղբյուրը:
Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը ռուսական թիմի հիմնական կազմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում Հարությունյանն ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, սակայն ոչ մի հանդիպում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Ֆուտբոլիստը խփած գնդակներով աչքի չի ընկել:
32