11 Հունվարի, 2025
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու ասեն, որ ամեն օր մեզ մեզնից հեռացնեն։

Երեկ ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտարարել է՝ «Ունեմ մե՜կ Հայրենիք և դա  իմ պետությունն է»։
Չեմ կարծում, թե ԿԳՄՍ նախարարն, իրապես, չգիտի պետության և Հայրենիքի սահմանն ու տարբերությունը։
Չեմ կարծում, թե կրթության և մշակույթի ոլորտներում պետական քաղաքականություն մշակող և իրակաանցնող կառույցի ղեկավարը  մեր Հայրենիքում, մեր բնօրրանում հազարամյակների ընթացքում  ձևավորված մշակութային և քաղաքակրթական ժառանգության վերաբերյալ գոնե մակերեսային պատկերացումներ չունի, Մատենադարանում, Պատմության թանգարանում կամ Ազգային պատկերասրահում չի եղել․․․

Չեմ կարծում, թե նա չգիտե  գիտական այն անհերքելի աքսեոման, որ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՆ Է ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԲՆՕՐՐԱՆԸ, և, որ այն ավելին է քան թափահարվող այն ոսկեգույն թիթեղը։

Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․

Եվ որտեղի՞ց այն  սին հաստատումը, թե իբր պետականության սահմանում  ու գիտակցում չենք ունեցել,  և հենց իրե՜նք՝ քպ-ն է այն սահմանողը․ քաղաքական այն ուժը, որի  ճակատին  ու խղճին դաջված է   Արցախի ողբերգության՝ ցեղասպանության պատասխանատվություն-մեղսակցությունն ու անվերջ այս քաոսը․․․

Ձեր նպատակադրումն ու վարքը  անուն ունի՝ կոլաբորացիոնիստական-  Ալիև-էրդողան պահանջները սպասարկող։
Սա  է ձեր ընտրությունը․․․»։

Լրահոս