11 Հունվարի, 2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկմամբ Փաշինյանը հերթական կարեւոր ծառայությունն է մատուցում Ալիեւին։

Դրանով նա օգնում է Ալիեւին միջազգայնորեն ամրագրել հակամարտության «լուծման» նորմալ լինելը ագրեսիայի միջոցով։

Բացի այդ վերջնական դուրս է բերվում Արցախի թեման միջազգային ասպարեզից։
Ի վերջո, եթե դա հակամարտություն չի, ապա կարող է լինել ցանկացած այլ բան՝ «ահաբեկչություից» մինչեւ «օկուպացիա»։

Սա արվում է Բաքվում մեր հայրենակիցների դեմ նախատեսվող շինծու դատավարությունների նախաշեմին, որոնք մեղադրվում են նաեւ «ահաբեկչության» մեջ։

Սրանով Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը՝ դիմացը ստանալով ՈՉԻՆՉ, բացի տարածքային նոր պահանջներից…»։

Լրահոս