«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լենինգրադի մարզում ուժեղ ձյուն է տեղում։
Տեղեկատվություն՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար:
Պուլկովո օդանավակայանում այս պահին ուղևորները մի քանի ժամ սպասում են մեկնելուն։ Թռիչքի սպասում է 30 ինքնաթիռ։ Միաժամանակ, դեպի Սանկտ-Պետերբուրգ բազմաթիվ չվերթներ ձյան առատ տեղումների պատճառով փոխադրվում են այլընտրանքային օդանավակայաններ, հաղորդում է Ռոսավիացիան։
Պատճառը «Չարլի» ցիկլոնն է, որը քաղաք է ներթափանցել նախօրեին և բերել ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն առնվազն մինչև այսօր երեկո»։
33