15 Հոկտեմբերի, 2024

«Իրավունք». Հոկտեմբերի 5-ից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում են Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագները: Արդյոք Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունն ունեցե՞լ են այս ներկայացումը բեմադրելու համար եւ, հաշվի առնելով դրա բովանդակությունն ու արձագանքները, արդյոք որեւէ մեկը պատժվե՞լ է դրա համար:

Քաղաքապետարանից տեղեկացրին, որ տեղի ունեցածի հետ քաղաքապետարանը որեւէ առնչություն չունի, ոչ էլ թույլտվություն է տվել: Դա Հայաստանում անցկացվող միջազգային փառատոնի շրջանակներում է տեղի ունեցել, ներկայացվել է որպես բեմադրություն: Այլ մանրամասների քաղաքապետարանը չի տիրապետում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս