Հունվարի 13-ից փետրվարի 26-ը Ռումինիայում, Բուլղարիայում և Հունաստանում անցկացվող Steadfast Dart զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ինը երկրների մոտ 10000 զինծառայողներ:
Այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանց հիմնական նպատակը կլինի Ռուսաստանի սահմանների մոտ գործողություններ իրականացնելը։
«Զորավարժությունները ցույց կտան ՆԱՏՕ-ի կարողությունը՝ արագորեն ուժեր տեղակայելու իր արևելյան թեւն ուժեղացնելու համար»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
46