Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ՝ խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը։
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ։
Աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, ավտոբուսներում մարդկանց հետ վեճի են բռնվում ու ստիպում վճարել թանկացվող ոչ բարեփոխված տրանսպորտի համար։
Ոչ ոք, կրկնում եմ ոչ ոք իրավունք չունի մարդկանց ստիպել ու պարտադրել իրենց կամքին հակառակ գործողություններ անել։
Բոյկոտը շարունակում ենք միասնաբար ու համախմբված»։
40