Ըստ դեսպանի, նախկին երթուղին ավելի երկար էր: «Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ այդ երթուղու մեծ մասն անցնի իրենց տարածքով, մնացած մասը՝ Հայաստանի և Իրանի սահմանի մոտ տարածքով կարողանան երթուղին ունենան: Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով կարողանան շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան: Երբ ավարտեն այդ ճանապարհաշինարարական աշխատանքները, ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են այդ նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը կազմում է 50 կմ»,- ասաց նա:
Սոբհանիի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության ներքո և մաքսային կանոնակարգերն իրականացվելու են Իրանի օրենսդրությամբ, դա տրանսպորտային երթուղի է:
«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասաց նա: