Ուկրաինայի հետպատերազմյան քաղաքական և տնտեսական խնդիրները կարող են հանգեցնել հասարակական վեճերի սրման:
Այս մասին ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ մարտերը կարող են ավարտվել մեկ-երկու ամսից, բայց այնպիսի պայմաններով, որոնք դժվար թե կարելի է դրական անվանել, ինչը ցավալի կլինի յուրաքանչյուր ուկրաինացու համար։
«Մենք կարող ենք գուշակել ռազմական գործողությունների ավարտը, հուսով ենք, որ դա տեղի կունենա մեկ-երկու ամսից, բայց պարզ չէ, թե ինչ պայմաններում։ Վստահ եմ, որ դա դժվար թե դրական փոխզիջում անվանվի, և դա կարող է շատ ցավալի լինել յուրաքանչյուր ուկրաինացու համար։ Մենք բոլորս դա հասկանում ենք՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է Կլիչկոն։
Նրա խոսքով, բանակ պահելը թանկ արժե, իսկ պատերազմից հետո պահեստազորի ու զբաղվածության խնդիր է լինելու:
Կլիչկոն նշել է, որ ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, ինչը վատ կլինի հասարակության համար: