11 Փետրվարի, 2025

Փաստորեն, Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Այսօր Ալեն Սիմոնյանը լիուլի առիթ է տվել՝ իրեն անարգանքի սյունին գամելու:

«Հայաստանը Ադրբեջանին արտատարածքային միջանցք չի տրամադրի, բայց պատրաստ է ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումը առանց կանգառների»,- ասել է նա:

Փաստորեն, Ալենն ասում է՝ «կողմ ենք միջանցքին՝ դրան դեմ լինելով»:

Բազմաթիվ անգամներ եմ ասել՝ Փաշինյանի իշխանությունը ոչ թե միջանցքային տրամաբանությանն է հակադրվում, այլ՝ դրա ռուսական վերահսկողությանը:

Ու այդ ճանապարհին Փաշինյանը «հերոսաբար» զոհաբերել է հնարավոր ամեն ինչ՝ Գորիս- Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը, Արցախը, Տավուշի պաշտպանական դիրքերը, Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը, հիմա էլ պատրաստ է զոհաբերել Հայաստանը:

Էլի կրկնեմ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում տրված է կոմունիկացիաների ապաշրջափակման մի բանաձև, որը պակաս ռիսկային է Հայաստանի համար. այնտեղ Սյունիքով անցնող ճանապարհը, դասական առումով, միջանցք չէ, կա ինքնիշխանության որոշակի սահմանափակում՝ ռուսական վերահսկողության բաղադրիչով:

Բայց դա պարտավորություն է, որը ստորագրվել է Փաշինյանի կողմից՝ որպես հետևանք պատերազմում պարտության:

Այս հարցում ստատուս-քվոյի որևէ խախտում Հայաստանը դնելու է ավելի անբարենպաստ վիճակում, էլ չեմ ասում, որ մեծացնելու է ադրբեջանական ներխուժման վտանգը»,-գրել է նա:

Լրահոս