Բայց սա չի խանգարել դատարանի վճռով «զրպարտիչ» համարված ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին մանիպուլացնել հանրությանը: Նա փորձել է իշխանության գովազդն անել, թե ծրագրի մեկնարկից 6 օր անց «արդեն 305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ»։ Սակայն իրականում միայն վերնագրեր կարդացող մեր հասարակությանը կեղծ և ոչ ճիշտ տեղեկություն է տվել Արթուր Հովաննիսյանը: Խոսենք փաստերով.
Եթե համադրենք առկա տվյալները, կստացվի, որ Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ, քանի որ, համաձայն ծրագրի պայմանների, այն ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։
Իսկ ծրագրի շրջանակում, այն էլ մեկնարկից 6 օր անց, գործնականում հնարավոր չէ այդ ամենը պարզել և մարդկանց «հուսալի վարկառու» դարձնել: Բանն այն է, որ 1 մլն դրամից քիչ վարկ ունեցող անձը, ով ֆինանսապես դժվարացել է անհուսալի վարկը մարել, դժվար թե կարողանա մեկ ամսում 300-400 հազար դրամ եկամտահարկ ապահովել, որով կկարողանար վարկը մարել և զրոյացնել։
Եթե Հովհաննիսյանի առաջ քաշած թեզը գոնե մի փոքր ճշմարիտ լիներ, ապա անհուսալի վարկառուն առնվազն մեկ ամսվա համար պետք է կուտակեր 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, որը նույնիսկ պետական համակարգի բարձր աշատավարձ ստացող աշխատողների համար իրական թիվ չէ։
Հիշեցնենք Արթուր Հովհաննիսյանի թմրամիջոցների պատմությունը, երբ նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել էին թմրանյութ: Այո, այս հայտարարության հեղինակը նույն Արթուր Հովհաննիսյանն է, որը «Ժողովուրդ» օրաթերթին զրպարտեց ԱԺ ամբիոնից, իսկ հետո դրա համար դատարանում պարտվեց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: