«Պարոն Աշոտյան, հասկացանք, թե ով է իրականում բերել Նիկոլին, և ոնց են օգտագործել մեզ բոլորիս՝ որպես «թավշյա» ծխածածկույթ։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում. Սերժ Սարգսյանը, որպես քաղաքականության մեջ «շախմատիստ», ո՞նց չի տեսել մեր դեմ հյուսվող այս դավադրությունը» հարցին Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Հարցը շատ անկեղծ է և անմիջական։ Թո՛ւյլ տվեք ես էլ այդպես պատասխանեմ՝ օգտագործելով հենց Ձեր բնորոշումները։
Այո՛, Սերժ Սարգսյանը շախմատիստ է և 2008-2018թթ. հենց այդպես էր ղեկավարում Հայաստանը։ Ու մեր թշնամիները «շախմատով» չէին կարողանում հասնել իրենց նպատակներին։
Բայց 2018-ի իշխանազավթումը ոչ թե «շախմատ» էր, այլ «бой без правил», որտեղ գործի դրվեց «все против одного» սկզբունքը։
Արտաքին ուժերը միակողմանի փոխեցին խաղի կանոնները՝ շահարկելով նաև բազմաթիվ ներքին խնդիրներ։ Խաղատախտակը շրջեցին և շախմատը վերածեցին «քուչի կռվի»։
Սա էլ՝ ողջ իրականությունը»։