20 Մարտի, 2025

Բանակցային ամբողջ գործընթացը կիսվել ենք ժողովրդի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե՝ հայկական կողմից կրակում են իրենց ուղղությամբ, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ դրանք բոլորը կեղծ մեղադրանքներ են։

«ԵՄ դիտորդական առաքելությունն այդ մասին հայտարարություն է տարածել և ՀՀ կառավարությունը ևս ասել է, որ նման բան չի եղել, ուստի դրանք կեղծ հայտարարություններ են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի հայկական բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի, ապա Գրիգորյանը նկատում է, որ եթե հարձակում լինի՝ ՀՀ պաշտպանելու է իր տարածքը։

«Այստեղ որևէ այլ հարց չկա, բնականաբար, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը»,- ասաց նա։

Լրահոս