21 Մարտի, 2025
Խոշտանգումների վերաբերյալ լրագրողների հարցերին տիկին ՆԳՆ նախարարի պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ կանաչ լույս նոր խոշտանգումների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նրան լսողի մոտ չի առաջանում տպավորություն, որ տիկին նախարարն ունի այդ քստմնելի պրակտիկայի դեմ պայքարելու մտադրություն։
Ոչ մեծ փորձ ու ոչ մեծ իմաստնություն ունեցող տիկին նախարարը չի էլ հասկանում, թե ինչ մեծ սխալ է գործում։ Չի գիտակցում, որ փոս փորողն ի վերջո իր փորած փոսն է ընկնելու։ Իսկ «որ չափով չափես, նույն չափով էլ կչափվես» սկզբունքը բացառություններ չունի։ Եվ հաստատ երբ օրը գա՝ այսօրվա ճեպազրույցն իրեն հիշեցնելու են։
ՀԳ. Զուտ խղճիս հանգստության համար հավելեմ, որ եթե ինչ-որ հրաշքով ես սխալված լինեմ նախարարի մտադրությունների հարցում կամ էլ եթե նա վերանայի իր մոտեցումները, ապա ուրախ կլինեմ այդ մասին տեղեկանալ՝ հրապարակավ կամ ոչ հրապարակավ»։

Լրահոս