21 Մարտի, 2025

«Իրավունք» թերթը գրում է.

«Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը որդեգրել է ՔՊ-ի ոճը: Հիմա էլ նա է «շքախմբով» շարժվում հայրաքաղաքով մեկ:

Ընդ որում՝ նկատելի է, որ նրան ուղեկցում են տեղի քոչարյանականները եւ նաեւ մարդիկ, որոնք որեւէ աղերս չունեն Գյումրիի հետ:

Տեղի մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ հայտնեցին Մուշավանում քաղաքացիների հետ վերջինիս հանդիպման մասին:

Ասում են, թե ներկաների ընդամենը 20 տոկոսն էին տեղացիներ, մնացածը՝ «բերովի» մարդիկ են, որոնք գործուղվել են Ղուկասյանի համար մարդաքանակ ապահովելու համար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս