«Նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի և անվտանգության ստորաբաժանումների հետ համաձայնեցված գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 261 հաշիվ, այդ թվում` 62-ը արտերկրում, որոնց սեփականատերերը սադրիչ հաղորդագրություններ են հրապարակել։ 37 մարդ բերման է ենթարկվել»,- X-ում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան։
Բերման ենթարկվածները ցուցմունքներ են տվել, և այլ անձանց բերման ենթարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։