Իսրայելական բանակը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի մոտակայքում։
Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի բանակի զորքերը ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի հյուսիսային Բեյթ Լահիյա շրջանում առափնյա գոտու երկայնքով։ Մինչ այս հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին և հակատանկային հրթիռային կայանքներին Բեյթ Լահիյա շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Իսրայելը գիշերը հարձակվել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ ռազմական օբյեկտների վրա Գազայի հատվածում։
61