19 Ապրիլի, 2025

Արդեն 20 տարի՝ չեմ մասնակցում երդմնակալության արարողության: Այս մասին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության ժամանակ ասաց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ շեշտելով, որ սա ասում է լրագրողների համար:

Նա  նկատեց, որ իր համար ավելի հեշտ կլիներ  պատճառաբանել ու ասել, որ ավագ շաբաթ է և չի կարող մասնակցել, բայց նպատակահարմար է գտել ներկա լինել այս կարևորարարողությանը, քանի որ այսօր ծանր ժամանակներ են:

«Եթե անկեղծն լինեմ՝ Գյումրու քաղաքապետին շնորհավորելու բան էլ չկա: Այսօր շատ ծանր ժամանակներ են, և մեծ լուծ է ընկնում Վարդան Ղուկասյանի ուսերին: Մենք կշնորհավորենք, կգնանք՝  մեր վրայից հոգսը ընկավ, իսկ պարոն Ղուկասյանը դեռ պետք է քաշի այդ լուծը»,-ասաց նա:

Աջապահյանը խոստովանում է, երբ Վարդան Ղուկասյանն իրեն հրավիրեց երդմնակալության արարողոթյան՝ ոչ մի պայման առաջ չի քաշել և խոստացել է մասնակցել:

«Ավելի լավ էր մասնակցել և զերծ մնալ ավելորդ բամբասանքներից, թե ինչու չմասնակցեցի»,-ասաց Աջապահյանը:

Լրահոս