19 Ապրիլի, 2025

Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության ժամանակ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ ելույթով՝ պարզաբանելով, թե ինչու է մասնակցում այդ արարողությանը:

Նա իր ելույթում նշեց, որ շատ հարցերում իր և Վարդան Ղուկասյանի հայացքները ոչ միայն չեն համընկնում, այլ հակասություններ ունեն: Աջապահյանին ընդհատելով՝ նորընտիր քաղաքապետն ասաց. «Լավ-լավ բաներ ասա»:

Ներկաները ծիծաղեցին, իսկ Աջապահյանը շարունակեց:

«Լավ-լավ բաներ ասեմ. մենք շատ հակասություններ ունենք, բայց մեզ ընդհանուր մի բան է կապում՝ սերը մեր քաղաքի նկատմամբ և  կարևոր հարցերի շուրջ համագործագցում ենք»,-ասաց Աջապահյանը:

Որպես համագործակցության օրինակ, նա բերեց Ամենափրկիչ եկեղեցու վերանորգման օրինակը, որի շինարարկան աջակցության առույծի բաժինը Վարդան Ղուկասյանինն է:

Աջապահյանը հորդորեց բոլորին օգնել քաղաքապետին, որ նա կարողանա աշխատել: Նա շեշտեց, որ իր խոսքն ավելի շատ բացականերին է վերաբերվում:

«Եթե չեք օգնելու, գոնե մի խանգարեք»,-ասաց նա:

 

Լրահոս