ԱՄՆ և Չինաստանի ներկայացուցիչները բանակցում են առևտրային համաձայնագրի շուրջ: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմի ղեկավարության հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:
Նա ընդգծել է, որ չի ցանկացել բարձր մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ի արտադրանքի համար։ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա։ Գիտեմ, որ Չինաստանում գործերն այժմ շատ վատ են ընթանում: Ես պարզապես տեսել եմ որոշ զեկույցներ, և չեմ ուզում, որ դա տեղի ունենա Չինաստանի հետ: Ինձ շատ է դուր գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը», — ընդգծել է նա ։
«Հուսով եմ, որոշ պահի գործարքը կկայանա: Մենք բանակցում ենք Չինաստանի հետ»,- նշել է Թրամփը:
64