ՔՊ կուլիսներում երեկ բուռն քննարկում էին առաջիկայում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեիբաց խոստովանեց՝ լրագրողների հետ զրույցում ասելով․ «Դատախազը գալու է մարդկանց հետեւից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երեւան, գնդակահարել երեւանցիներին»։ Սեյրան Մուշեղիչը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը եւ անցնում է Մարտի 1-ի գործով:
Հիշեցնենք՝ հինգ-վեց տարի նախաքննություն,դատաքննություն է ընթանում, իսկ մեղադրանքը ՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, Բարձր դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Ուստի այս գործը վաղուց փլուզված է եւ եթե որեէ գործընթաց նախաձեռնեն,ապա դա լինելու է միայն նախընտրական քարոզչական նպատակով: