9 Մայիսի, 2025

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հետ կապված անշարժ գույքի գործարքների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ապրիլին Ֆլորիդայի գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին նամակ է ուղարկել Դաշնային բնակարանային ֆինանսավորման գործակալության տնօրեն Ուիլյամ Ջ. Փուլթը։ Նամակում պնդվում է, որ Ջեյմսը կեղծել է բանկային և գույքային գրառումները կառավարության սուբսիդիաներ և արտոնյալ վարկեր ստանալու համար։

Հետաքննությունը իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ առաջին քրեական հետապնդումն է, ով նախկինում հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։

Լրահոս