12 Մայիսի, 2025

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Այ սենց՝ ստերով են ինձ ՌԴ-ի գործակալ ներկայացնում՝ իրականությունը ստով քողարկելով։

Այս իշխանությունը տեղեկատվական հիբրիդային պատերազմ է սկսել՝ գործի դնելով ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին, որը, լինելով ԱԺ պատգամավոր, սուտ է տարածում՝ պետական մակարդակով։

Տեսնում եք չէ՝ ինչպես են հանրությանը մոլորեցնում բացահայտ ստերով, միայն թե Նիկոլ Փաշինյանի իշխանության թալանի աթոռը պահեն։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը՝ այդ աթոռին մնալու համար։

Ամենացավալին այն է, որ այս ստերը արժանահավատ դարձնելու համար օգտագործում են պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների՝ որպեսզի հանրության ականջին այդ սուտը հնչի որպես արժենահավատ տեղեկատվություն։ Որպեսզի հասարակ քաղաքացին իրականությունը չտեսնի։

Խնդրում եմ, ասեք՝ ինչպես կարելի է պայքարել այս անարդարության դեմ, եթե այս իշխանության ստերը հաղթում է ճշմարտությանը»։

Լրահոս