mnews

21 Մարտի, 2017

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:

Չնայած հակառակ պնդումները եւս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում:

Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաեւ Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, եւ նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Լրահոս