«Ժամանակ» թերթը գրել է.
«Սահակ Մինասյանի հրաժարականով Շիրակի պետհամալսարանում խնդիրը չի լուծվել։ Նա բոլոր տեղերում բացահայտ հայտարարում է, որ երկու ամսից ինքը վերադառնալու է բուհ։ «Նրան փոխարինել է իր մտերիմ ընկերը Երվանդ Սերոբյանը, որից որևէ դրական բան սպասել հնարավոր չէ: ՇՊՀ-ում տեղի է ունեցել այն, ինչ քաղաքականության մեջ թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշում եք, ՀՀԿ-ն ասում էր Սերժ Սարգսյանը չլինի, բայց Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ։ Բոլորը շատ լավ հասկանում էին, որ Կարեն Կարապետյանի գալով ոչինչ չի փոխվելու, և միևնույն է, Սերժ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել երկիրը։ Հիմա մեր համալսարանում տեղի ունեցավ այն, ինչ ցանկանում էին անել երկրում։ Սահակ Մինասյանը գնաց, բայց նրան փոխարինելու եկավ նրա տեղակալը, ով ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին թե՛ բուհում որպես դեկան, հետո պրոռեկտոր նշանակվելու հարցում։ Երվանդ Սերոբյանի համար ժամանակին Սահակ Մինասյանը անգամ բուհի կանոնադրությունը փոխեց, ստաժի պահը հանեց, որ Սերոբյանին նշանակի դեկան»,-ասաց Համբարյանը հավելելով, որ Սահակ Մինասյանը թեև պաշտոնապես հրաժարական է տվել, սակայն նա մշտապես լինում է բուհում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում