Միանգամայն ողջունելի է ԱԱԾ պետի հայտարարությունը և առավել ողջունելի կլինի, եթե հայտարարությունները գործ դառնան:
Հայաստանում ապօրինի հարստացած հարյուավոր պաշտոնյաներ կան, որոնց մասին եղել են բազմաթիվ հրապարակումների մամուլում: Իսկ ապօրինի հարստացած պաշտոնայների հավաքական կերպարը վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
ԱԱԾ-ն և պետական այլ իրավապահ մարմինները միշտ էլ կարողացել են միջին կալիբրի պաշտոնյաների և գործարարների պատժել անօրինական գործունեության համար, սակայն երբեք չի եղել դեպք, որ պատժվի Ալեքսանյանի մասշտաբի անօրինականություն գործող: Եվ հիմա եթե իրապես իրավիճակ է փոխվել երկրում, ապա մենք կտեսնենք առաջին հերթին Ալեքսանյանին և իր նմաններին մեղադրյալների աթոռներին: