«Փետրվարի 17-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է նաեւ «թավշյա հեղափոխությունից» հետո կարճ ժամանակահատված փոխմարզպետ աշխատած Վահան Զարոյանը: ՔՊ-ական թեկնածուն, ըստ «Իրատեսի» զրուցակցի, լավ է տիրապետում պահի թելադրանքով գործելու արվեստին:
Մեզ նաեւ փոխանցեցին, որ դիպլոմ կեղծելու մասով թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ինչը, սակայն, կարճվել է վերջին համաներման ժամանակ:
«Այս պահին Վարդենիսում մթնոլորտը լարված է: Զարոյանը փորձում է փաշինյանամերձ մարդ ներկայանալ ու ընտրողներին համոզել, թե ՔՊ-ն է իրեն առաջադրել, ինչն այդպես չէ: Ավելին, Փաշինյանին վերջինիս արարքն այնքան տհաճ է եղել, որ Վարդենիսի հրաժարական ներկայացրած քաղաքապետի հեռանալուց հետո ԺՊ չի նշանակել, այնուհետ չի ընդգրկել ՔՊ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում»,- ասացին տեղացիները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում