«Տավուշում կան ադրբեջանական գյուղեր․ չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն։ Մարզում թիկունքային ապահովման աշխատանքների խնդրին դեռ չեմ առնչվել․ գնալու եմ, հավանաբար կհասկանամ, բայց թե Ոսկեպարում փոխհրաձգություն տեղի ունեցե՞լ է տեղյակ չեմ»։
Ղալումյանի խոսքով ինքը տեղյակ չէ Տավուշի մարզում ռուս սահմանապահների տեղակայման մասին, իսկ դիտարկմանը, որ մենք նախկինում Հայաստանի պետական սահմանին այլ ուժերի օժանդակության կարիքը չունեինք, Ղալումյանը նշել է.
«Նախկինում մեր վրա Թուրքիա, Ադրբեջան պետությունները չեն հարձակվել, հիմա են հարձակվել և հիմա անհրաժեշտություն կա»: