Երկու կողմն էլ սսկվել էին ի պատասխան։ Նկատենք դա անվանում են դավաճանական, կապիտուլյացիոն փաստաթուղթ, հակահայ փաստաթուղթ, բայց խոսք չկա այն չեղարկելու մասին։
Եռակողմ հայտարարությունը Հայաստանի խորհրդարան անցած ուժերի համար վաղուց փոխարինել է Սահմանադրությանը, քաղաքական, ազգային, մարդկային արժանապատվությանը եւ դարձել նրանց «ալիբին»։ Եվ միաժամանակ ինդուլգենցիան խորհրդարանի մոսկովյան քվոտաներով կազմավորումն իրականացվել է եռակողմ հայտարարությանը եւ դրա հեղինակին ոմն Վլադիմիր Վլադիմիրովիչին հավատարմության հիմքով։ Իսկ այդ ուժերի ներքին հարաբերություններում եռակողմ հայտարարությունը դարձել է «հավասարակշռության ու փոխզսպումների» մեխանիզմ դրա անսասանությունն ու իրագործումն ապահովելու համար։