11 Օգոստոսի, 2021

Ինձ համար տարօրինակ է, որ անցած անգամ իմ բացակայությունը դատական նիստին դատարանը համարել է հարգելի, այսօր անհարգելի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը:

«Ես չեմ ուզում շատ անդրադառնալ կամ մեկնաբանել դատավորի որոշումը, որևէ ենթատեքստեր չեմ փնտրում, ոչ էլ սենսացիաներ, չեմ էլ հասցրել անգամ հետևել դատական նիստի ընթացքին: Ամեն դեպքում, եթե դատարանը կարևորում է իմ ներկա գտնվելու հանգամանքը, ես հարգում եմ այդ որոշումը»,-ասաց Արմեն Գևորգյանը:

 

Լրահոս