Օգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
shamshyan.com կայքի տեղեկացմամբ` Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կայքի տեղեկություններով, երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:
Մանրամասները սկզբանղբյուրում: