shamshyan.com-ը գրում է.
Մայիսի 1-ին, Երևանում հերթական անգամ բռնություն է տեղի ունեցել կնոջ նկատմամբ: Ժամը 02:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի վնասվածք, մարմնի տարբեր մասերում սալջարդ և վնասվածքներ» ախտորշմամբ իրենց մոտ շտապօգնության թիվ 16 բրիգադը տեղափոխել է մի կնոջ:
Դեպքի վայրից հայտնում են, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 40-ամյա Կարինե Հ.-ն է:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 03:00-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պարեկ Վ. Վ.-ն և հայտնել, որ Վրացական փողոցի 9 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո վարորդը մտել է վթարի հարևանությամբ գտնվող մթերային խանութ, բռնություն կիրառել աշխատակցի նկատմամբ, կոտրել և գետնին թափել ապրանքները, ապա դիմել է փախուստի:
Ըստ ականատեսների նրա ձեռքին եղել է զենքի նմանվող առարկա: