13 Մայիսի, 2023

Այսօր մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ և ջրահեղձ եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Լրահոս