20 Հունվարի, 2023

Երևանում այսօր հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։ Հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվատանգության աշխատակից Դավիթ Պետրոսյանը, ով նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։

Պարեկներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներիը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի էր բավականին հեռվից։

Ոստիկանությունը պարզում է հրդեհի հանգամանքները,  ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։

Լրահոս