26 Հուլիսի, 2022

Երեւանի «Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրամբարում հայտնաբերվել ու դուրս է բերվել 67-ամյա Հովհաննես Մ-ի դին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնում էին նրան, քանի որ տեղեկություն էին ստացվել, որ վերջին անգամ տղամարդուն նկատել են այդ վայրում բետոնե պատնեշի վրա նստած։ Կասկածներ կան, որ հնարավոր է նա անզգուշաբար ընկել է ջուրը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է վարույթ։

 

Լրահոս