3 Մայիսի, 2023
Այսօր մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի հատվածում արագաչափի հարևանությամբ, նռնակ է հայտնաբերվել և այն անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիակնության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ (ավելի շատ հայտնի «Աստվածների») քննչական խումբը բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորների խումբը, ովքեր վնասազերծել են «G-1» տեսակի նռնակը, որը եղել է առանց պայթուցիչի: Սակրավորները նռնակը հանձնել են քննչական խմբին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս