Երեկ հունիսի 18-ին ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:
Նշվում է, որ փրկարարական ջոկատի փրկարարները բացել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայի դուռը և այնտեղից դուրս բերել մահացածի մարմին:
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Հ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: