9 Մայիսի, 2023

Մայիսի 9-ին, ժամը 03։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության մոտակայքում լսվել է պայթյունի ձայն և նկատվել այրվող ավտոմեքենա:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ Մ. Հ., ծնված 1989 թ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել 03:19-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահն և բեռնախցիկը մասամբ:

Հրդեհի հետևանքով տուժած վարորդը հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս