Այսօր ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։ Այս մասին տեղեկանում ենք
Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները սկզբնաղբյուրում։
6