Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։