Արցախում թերևս արդեն որոշված են համարում պետնախարարի փոփոխությունը, սակայն, թե հրամանագրում ինչ հիմնավորում պետք է գրի հայտնի է թերևս միայն Փաշինյանի հավատարիմ Արայիկ Հարությունյանին։
Համապատասխան ուղերձով Արայիկ Հարությունյանը հանդես կգա փետրվարի 23-ին, իսկ օրը պատահական չի ընտրվել։ Ինչպես հայտնի է փետրվարի 22-ին Հաագայում նախատեսվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակումը և, ըստ ամենայնի, այդ որոշումը Արայիկ Հարությունյանը մտադիր է օգտագործել պետնախարարի փոփոխության իր քայլը պատճառաբանելու համար։