12 Ապրիլի, 2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասին:

Այս մասին հայտնում է El Nacional հրատարակությունը։

«Սիթիի» հարձակվողական ոճի խաղացողներ Կևին Դե Բրույնեն, Բերնարդո Սիլվան և Ֆիլ Ֆոդենն այս մրցաշրջանում չկարողացան արդարացնել ակումբի սպասելիքները, ուստի Գվարդիոլան ցանկանում է նոր աստղային հարձակվող ձեռք բերել:

Իր հերթին 28-ամյա բրազիլացին պնդել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, հատկապես հիմա, երբ կա հավակնոտ նախագիծ։

Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան 45 ակումբային խաղում դարձել է 28 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ռաֆինյան ընթացիկ մրցաշրջանի վերջում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկն է։

Լրահոս