12 Ապրիլի, 2025

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Վերջին օրերին մտքով շատ եմ վերադառնում 2015 թվական։ Ավելի ճիշտ՝ 2015-ի ապրիլ։ Ապրիլի 23։ Մտածում եմ՝ ամեն ինչ այդ օրը սկսվեց։ Հանրապետության Հրապարակում 2015-ի ապրիլի 23-ին «հոգիներ էին արթնացնում»։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Երևանի սրտում զանգվածային փսիխոզ էր։ Այդ օրն առաջին անգամ ես տեսա մեր ժողովրդի այն շերտը, որի գոյության մասին չէի էլ կասկածում։ Հեյ ջան ղափամա, համով-հոտով ղափամա… Մինչ այս պահը հնչում է ականջներիս մեջ։ …Աման Թելո, Թելո ջան, Թելո… Ես չգիտեմ՝ ինչպես դա հնարավոր դարձավ 2015-ի ապրիլի 23-ին։ Ես չգիտեմ՝ ինչպես եղավ 2018-ի ապրիլի 23-ը։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի այս ապրիլի 23-ին։ Ես միայն գիտեմ, որ 2015-ի ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում իմ իմացած հայ ժողովուրդը չէր։ Ոչ էլ 2018-ի ապրիլի 23-ին։ Իսկ ո՞վ կլինի այս ապրիլի 23-ին Հանրապետության Հրապարակում։ Վերջին օրերի լրահոսն եմ նայում՝ հուսադրող ոչինչ չեմ տեսնում։

Նիկոլիզմի նույն շքերթն է։ Միայն «դմփ-դմփ-հու»-ն է պակասում։ Թե չէ մնացածը նույնն է… Նույն փսիխոզը, նույն ոգևորված «էլիտան», նույն «խաբված» հոգևորականը, նույն ֆեյսբուքչիստները, նույն դավերը, նույն ավերը… Ու նորից մեծամասնությունը Սերժ է մերժում։ Ավելի ճիշտ՝ իրենք են մտածում, թե Սերժ են մերժում։ Իրականում՝ մեր երկիրն են մերժում, Արցախն են մերժում և ընդհանրապես՝ հայ լինելու ու Հայաստանում ապրելու մեր իրավունքն են մերժում։ Հեյ ջան ղափամա, համով-հոտով ղափամա…»։

Լրահոս