SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում կինը նշեց․ «Հղիության ընթացքում անցել եմ բոլոր ստուգումները և ոչ մի խնդիր չի եղել։ Երկրորդ հղիությունս էր, առաջինը լույս աշխարհ էր եկել բնական ճանապարհով, սակայն երկրորդի դեպքում ինձ հսկող գինեկոլոգը ասեց, որ պետք է կեսարյան հատում արվի, քանի որ պտուղը մեծ էր՝ մոտ 6 կգ։ Երբ արդեն տեղափոխվեցի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, չգիտես՝ ինչու, որոշեցին, որ բնական ճանապարհով էլ կարող է լույս աշխարհ գալ, պարզաբանելով, որ ես գեր եմ ու կեսարյանից հետո կարերը չի կպնի։ Այդպես ինձ ողջ ծննդաբերության ժամանակ տանջեցին, վերջում էլ ասեցին, որ երեխան խեղդվել է։ Կեսարյանից հրաժարվելու որոշումը կայացրել էր Արսեն Սարգսյանը, ով էլ մեղավորներից մեկն է իմ երեխայի մահվան մեջ։ Դիմեցինք ոստիկանություն, գործը ուղարկեցին քննչական ու արդեն երկու տարի է՝ «սայլը տեղից չի շարժվում»։ Վերջերս էլ իմացանք, որ քննիչին փոխել են։ Չգիտենք էլ ում դիմենք, որ վերջապես այս գործը ուղարկվի դատարան ու մեղավորը կամ մեղավորները իրենց արժանի պատիժը ստանան»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում